Երևանի ավագանու ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որևէ ուժի սատարելու մասին հայտարարություն չի արել: Կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, որոշել է ձայնը տալ ՀՅԴ-ին: «Ես ձայնս տալու եմ «Դաշնակցությանը», դա իմ անձնական որոշումն է: Ես բացի կուսակցության անդամ լինելուց նաև հասարկությանը ինչ-որ չափով հայտնի մարդ եմ և հայտնել եմ իմ տեսակետը: Իսկ կուսակցությունում նման որոշում չի եղել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Ավելացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին սատարելու է «Դաշնակցությանը»՝ իրենց համակիրներին ուղղորդելով դեպի ՀՅԴ։ «Դաշնակցության» վերնախավին նման հավաստիացում է տվել ԱԴԿ անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:





