AM
3 Մայիս 2013 - 10:55 AMT

Հովհաննես Սահակյան. ՀՀԿ-ն առնվազն պահպանելու է իր դիրքերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարծում էր, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընդհանուր առմամբ կոռեկտ էր, բացի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկ արտահայտությունից` «որոշ մարդիկ փորձում էին մարտնչել Ադրանիկ Մարգարյանի շիրմի դեմ»:

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ պատգամավորը վստահություն հայտնեց, որ հանրությունը հերթական անգամ վստահելու է ՀՀԿ-ին, և ՀՀԿ-ն առնվազն պահպանելու է իր դիրքերը:

Անդրադառնալով քաղաքապետի ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքին, Հովհաննես Սահակյանը նշեց, որ նա ազնիվ կերպով հայտնել է իր ունեցվածքի մասին, իսկ այն քաղաքական ուժերին, ովքեր անհանգստացած են այդ խնդրով, նա խորհուրդ տվեց խոսել այն մասին, թե ինչու նրանք իրենց իրական ունեցվածքը չեն հայտարարագրել: «Ազնվորեն ունեցվածքն ամրագրելը հիմք է տվել թերահավատներին` իրավապահ մարմիններին դիմելու համար»,- ասաց նա: