Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես և նախօրեին խոստացել էր, հրապարակել ԱԺ մայիսի 2-ի նիստից բացակայող պատգամավորների ցուցակը:
Ներկա-բացակայի ցուցակը տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում:
Եվ այսպես, ըստ այդ ցուցակի` մայիսի 2-ի նիստին «Հանրապետական» խմբակցությունից առհասարակ չեն ներկայացել` Արտակ Սարգսյանը, Ռուբեն Սադոյանը, Հակոբ Ռ. Հակոբյանը, Կարեն Կարապետյանը, Մարինե Մարաբյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարտին Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը, Սպարտակ Մելիքյանը:
Նիստի միայն առաջին կեսին մասնակցել են` Արթուր Ստեփանյանը, Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Մուրադ Մուրադյանը, Մանվել Բադեյանը, Արման Սահակյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից նիստին չեն ներկայացել` Լյովա Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, Մարտուն Գրիգորյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Ռուստամ Գասպարյանը, Աբրահամ Մանուկյանը:
Նիստի միայն առաջին կեսին են մասնակցել` Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը, Մելիք Մարգարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Արշակ Մխիթարյանը, Մերուժան Սիմոնյանը, Արագած Ախոյանը, Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Արմեն Ավետիսյանը, Արայիկ Աղաբաբյանը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորները բոլորը ներկայացել են նիստի առաջին երկու կեսերին, իսկ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը ստացել են ամենաշատ բացակաները:
«Օրինաց երկիր» խմբակցության բոլոր պատգամավորները մասնակցել են միայն նիստի առաջին երկու կեսերին: Կարեն Բաթոյանը, Հեղինե Բիշարյանը, Խաչիկ Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը չեն ներկայացել նիստի մյուս վեց կեսերին:
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներից մայիսի 2-ի նիստին առհասարակ չի ներկայացել Արմեն Ռուստամյանը:
«Ժառանգություն» խմբակցությունից նիստին չի ներկայացել Զարուհի Փոստանջյանը:
Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորներ Արայիկ Գրիգորյանն ու Խաչատուր Քոքոբելյանը մասնակցել են նիստի միայն առաջին երկու կեսերին:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատողություն էր արել ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին: Նա հորդորել էր առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով, չբացակայել նիստերից ու նիստերի ժամին չքայլել միջանցքներում: ԱԺ նախագահը քարտուղարությանը հանձնարարել էր ներկա-բացակա կատարել և հրապարակել բացակայող պատգամավորի անունները:





