AM
3 Մայիս 2013 - 15:57 AMT

Արծվիկ Մինասյան. ՀՅԴ-ն միակն է, որ ներկայացավ քաղաքական բարձրագույն մակարդակով

Դաշնակցության համամասնական ցանկը ներկայացված է քաղաքական բարձրագույն մակարդակով` ոչ մի կուսակցություն 1-ին դեմքով ներկայացված չէ, բացի Դաշնակցությունից (Հայաստանյան կառույցի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան): Նկատառումը ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանինն է:

Նա Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկած ՀՅԴ հանրահավաքի ժամանակ նշեց նաև.«Մեր համամասնական ցանկը կազմված է ոչ միայն քաղաքական, այլև մասնագիտական, կառավարման փորձ ունեցող ՀՅԴ և անկուսակցական ներկայացուցիչներից: Մեր ցանկում ընդգրկված բոլորին միավորող ընդհանուր արժանիքը պատվախնդրությունն է, հայրենասիրությունը և սեփական երկիրն ու մայրաքաղաքը իբրև ծնող սիրելը»: