AM
3 Մայիս 2013 - 16:09 AMT

Է. Նալբանդյան. ԵԽ օրակարգում ՀԱԷԿ-ի հարցը չկա և «ուլտիմատումներով» մեզ հետ ոչ ոք չի խոսում

Երկու շաբաթից Հայաստանը Ստրասբուրգում կներկայացնի Եվրախորհրդում նախագահության գերակայությունները և մանրամասն ծրագիրը, իսկ մինչ այդ այսօր ԱԺ-ում «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանն անդրադարձել է մի քանի հարցերի:

«Լսումների ընթացքում հնչած որոշ հարցերին ես մանրամասն չանդրադարձա, տվեցի ընդհանուր պատասխաններ: Բացատրեմ ինչու: Oրինակ, ատոմակայանի փակման վերաբերյալ այն պնդումները, որ Հայաստանի առջև «ուլտիմատում» է դրված, սխալ ձևակերպում է։ Որպես արտգործնախարար կարող եմ ասել, որ «ուլտիմատումներով» մեզ հետ ոչ ոք չի խոսում», – ասել է նախարարն ու ավելացրել, որ բացի այդ ատոմակայանի խնդիրը Եվրախորհրդի օրակարգի հարց չէ:

Եվրոպայի խորհրդին Հայաստանն անդամակցում է արդեն 12 տարի և կառույցի նախարարների կոմիտեի նախագահությունն է ստանձնելու մայիսի 16-ից` 6 ամիս ժամկետով: