AM
4 Մայիս 2013 - 06:13 AMT

Համահայկական բնապահպանական ճակատն անդամներ է հավաքագրում

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) 2 օր առաջ հայտարարել էր անդամների հավաքագրում սկսելու մասին: Այսօր բոլոր ցանկացողները հանդիպելու են` քննարկելու ճակատի նպատակները, իրավաբանական կարգավիճակը:

Համահայկական բնապահպանական ճակատը ստեղծվել է որպես հասարակական նախաձեռնություն, որը, ինչպես նախաձեռնողներն են նշում, չի ցանկանում համակերպվել, որ օլիգարխների մի խումբ և օտարերկրյա կապիտալը անխնա շահագործում են հայաստանի ընդերքը, ինչն արդեն հանգեցրել է անդառնալի կորուստների, մարդկանց սոցիալական մակարդակի կտրուկ անկմանը հատկապես գյուղերում եւ արտագաղթի:

Ցանկացողներին առաջարկում են ծանոթանալ աշխատանքային խմբերի հետ, որոնց կարելի է անդամագրվել ըստ հետաքրքրվածության: Խմբերն են`

1. Բնապահպանական խնդիրների վերհանման և մշտադիտարկման խումբ

2. Հանրության էկոգիտակցության բարձրացման և էկոիրազեկման խումբ

3. Կանաչ ջոկատ

4. Իրավաբանական խումբ

5. Հանրային կապեր և տեղեկատվություն: