AM
5 Մայիս 2013 - 06:05 AMT

Ընտրատեղամասերի բացվելուց մինչ այս պահը Թրանսփարենսիի դիտորդները17 միջադեպ են արձանագրել

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» 134 դիտորդ ընտրատեղամասերը բացվելուց մինչ այս պահը 17 միջադեպ են արձանագրել« Ըստ այդմ՝

12/11 տեղամասում` 140 դպրոց` Նորագավիթ, դիտորդ Անի Չատինյանին չէին թողնում մտնել ընտրատեղամաս:

08/04 տեղամասում` 116 դպրոց, Արարատյան զանգված, միաժամանակ գտնվում են ՀՀԿ երկու վստահված անձինք:

13/26 ընտրատեղամասում` Հաստոցանորմալ գործարան, Մահարու փ., 1, տեղակայված է տարածքում (գործարան), բացակայում է սանհանգույցը, քվեասենյակով ելումուտ են նշված տարածքում ապրող բնակիչներ:

07/34 տեղամասում` 37 մանկապարտեզ, Սիլիկյան թաղամաս, ընտրակաշառք են բաժանում:

07/14 տեղամասում` 80 նախակրթարան, ՀՀԿ երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում և հրամաններ տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը:

13/30 տեղամասում` 107 դպրոց, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը:

12/22 տեղամասում` 142 նախակրթարան, տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:

08/08 տեղամսում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում: 08:39 8/05 տեղամսում` 90 դպրոց, անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ են արձանագրվել:

13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ առանց կնքելու:

07/23 թանաքը` 121 դպրոց, կնիքը անձնագրում դնելուց անմիջապես հետո թաշկինակով սրբվել է:

07/05 ԶԼՄ ներկայացուցչին փորձել են խոչընդոտել ներկա գտնվել և հետևել քվեարկության ընթացքին:

08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում են:

7/23 ընտրատեղամասում փորձել են կնիքը, այն անձեռոցիկով մաքրվում է

13/05 կուտակումներ ընտրատեղամասի միջանցքներում

07/14 ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք:

7/32 գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում

13/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երևանի գրանցումը սկսվում է 2013 թ. փետրվարի 21 ից: