AM
5 Մայիս 2013 - 06:49 AMT

Հովհաննես Քոչարյան. Ուշադրության կենտրոնում են լինելու տասը և ավելի անձ հաշվառում ունեցող հասցեները

Երևանի ավագանում ընտրությունների ժամանակ հատուկ ուշադրության է դարձվել խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում տեղ գտած այն առաջարկությանը, այն է՝ ուշադրության կենտրոնում պահել տասը և ավելի անձ հաշվառում ունեցող հասցեները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նա տեղեկացրեց, որ այդ հասցեներ են ուղարկվելու ոստիկանության ծառայողներ:

Հովհաննես Քոչարյանը հայտնեց նաև, որ մայիսի 2-ի դրությամբ ոստիկանության թեժ գծին ստացվել է 35 հաղորդում: Հիշեցնենք, որ Երևանում այսօր ավագանու ընտրություններ են: Մայրաքաղաքի 13 ընտրատարածքների 464 ընտրական տեղամասերը բացվել են ուղիղ ժամը 08:00-ին, քվեարկությունը կտևի 12 ժամ: Երեկոյան 20:00 ընտրատեղամասերը կփակվեն և քվերակությունը կհամարվի ավարտված:

Ավագանու ընտրություններին կմասնակցի 816 475 ընտրող: