AM
5 Մայիս 2013 - 06:51 AMT

Քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով ոստիկանությունում 23 դեպք է քննվում

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 23 դեպք, որից 11-ը ընտրակաշառքների, 6-ը քարոզարշավը խոչընդոտելու, 2-ը ծեծի և վիճաբանության, 1-ը լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, 1-ը հավաքներ անցկացնելուն խոչընդոտելու, 1-ը քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելու, 1-ը ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 3 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 2 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, իսկ 16 նյութեր գտնվում են ընթացքի մեջ: