AM
5 Մայիս 2013 - 07:33 AMT

ԹԻՀԿ. Տեսախցիկի լիցքավորող սարքը գողացել են, հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» 134 դիտորդները շարունակում են հաղորդել գրանցված միջադեպերի և խախտումների մասին: Կենտրոնի պաշտոնական կայքում տեղադրված վերջին միջադեպերը`

07/29 տեղամասում հանձնաժողովի կազմում փորձ է կատարվում փոփոխություն անել, փոխարինելով ՀՀԿ-ական անդամին մեկ այլ ներկայացուցչով:

07 ընտրատարածքի տեղամասերից ստացված տեղեկություններով` քվեարկության առաջին 3 ժամերի ընթացքում ընտրություններին մասնակցել են 200-300-ական մարդ:

07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի անդամը (ՀՀԿ) գոռացել է դիտորդի վրա, փորձել է դուրս հրավիրել տեղամասից, դիտորդը հանձնաժողովի նախագահից պահանջել է, որպեսզի քարտուղարն արձանագրի իր իրավունքներին ոչ իրավաչափ միջամտության փաստը, սակայն, վերջինս հրաժարվել է. խոչընդոտվել է դիտորդի աշխատանքը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհդրդի նախագահ Լևոն Բարսեղյանը էլեկետրոնային նամակով ([email protected]) բողոք է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, բողոքում ասվում է. «…Պարոն Մուկուչյան, Երևանի 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am և «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթ) Կարեն Հարությունյանին և դիտորդ Ռուզան Գրիգորյանից (Թրանսփարենցի ինթերյեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ)` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցավորող սարքը գողացել են` հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել են վերջինիս, … Խնդրում եմ հրատապ միջոցներ ձեռք առնել ԶԼՄ ներկայացուցչի և դիտորդի իրավունքները վերականգնելու համար»:

08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ Կարեն Հարությունյանին և դիտորդ Ռուզան Գրիգորյանից` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցքավորող սարքը գողացել են` հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել են վերջինիս:

07/29 տեղամասում` 146 դպրոց, Լուկաշինի փ., երեք ընտրողներ քվեարկությանը մասնակցել են 9-րդ ձևով (անձնագրի փոխարինող փաստաթուղթ): Ընդ որում որևէ հիմք 9-րդ ձև ստացման վերաբերյալ չի ներկայացվել:

07/15 տեղամասում Ծերերի տնից գազելով մարդկանց բերել են ընտրատեղամաս, որի արդյունքում կուտակումներ են առաջացել:

07/28 տեղամասում` 11 դպրոց, Լոուկաշին փ., ընտրողին աջակցող/օգնող անձին հանձնաժողովի անդամները հարժարվել են գրանցել մատյանում, սակայն դիտորդի զգուշացումից հետո, գրանցել են օգնողին գրանցամատյանում:

07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել ժամանած դիտորդներին և հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ընտրատեղամասից:

13/12 տեղամասում` 17 դպրոց, Սասունցի Դավիթ փ., հանձնաժողովի նախագահը 3 ոստիկաններ է հրավիրել ընտրատեղամաս, պատճառաբանելով, որ պետք է մարդկանց հոսքը կարգավորվի, այն դեպքում, որ նման գործառույթ կատարելու համար մեկ ոստիկանի աջակցությունը, այն էլ քվեասենյակից դուրս կանգնած լինելով` լիովին բավարար է:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ահազանգ է ստացել, որ Երևանի Վիկտոր Համբարձումյան փ., 8/1 շենքի նկուղում նույն շենքի բնակիչներից մեկը իր տղաների հետ կաշառք է բաժանում, (նախքին Գայդարի փողոց): Տեղեկությունը ստուգված չէ: