07/15 տեղամասում` գյուղխորհրդի շենք, Հաղթանակ` 6, դիտվում են կուտակումներ տեղամասի դրսում և ներսում, հիսունից ավել մարդ, ուղղորդված ընտրություն, 72 և 82 երթուղայիններով մարդկանց բերում են ընտրատեղամասեր, ոստիկանները համագործակցում են հանձնաժողովի նախագահի հետ, ով ՀՀԿ-ական է: Այս մասին ահազանգում են «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» դիտորդները:
«Մեկ հոգի ուներ երկու քվեաթերթիկ: Ակնհայտ անմեղսունակ մարդկանց են ուղղորդում: Հանձնաժողովի նախագահը միջոցների չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար»,- ասված է հաղորդման մեջ:





