ԿԸՀ իրավիճակների վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերը հիմնականում վերաբերում են թանաքանյութի անհետացմանը: Այս մասին ԿԸՀ-ում հայտնեց հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ տեղմասային ընտրական այն հանձնաժողովները, որոնք նյութն օգտագործել են ըստ պահանջի, որևէ խնդիր չի եղել, իսկ այն տեղերում, որտեղ խնդիր է առաջացել, տրվել են հատուկ ցուցումներ:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է և պահանջում արտաքին տեխնիկական միջամտությամբ չփորձել մաքրել դրոշմակնիքը, դա քրեորեն պատժելի արարք է»,- ասաց իրավաբանը:





