ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը արդեն հասցրել է քվեարկել: Նա այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Մասնակցեցի ընտրություններին:
Ընտրատեղեմասում արձանագրեցի բարձր ակտիվություն:
Ընտրատեղամաս մտնելուն պես հայտնվեցի դիտորդների և վստահված անձանց տեսախցիկների և հեռախոսների ներքո, որոնք նկարահանում էին քվեարկությանս գրեթե ողջ գործընթացը:
Անգամ բարևելս և հարևաններիս հետ զրուցելը աչալուրջ հսկողության ներքո էր:
Երևի մտածում էին, որ հանրապետական ֆլուիդներս կողմորոշելու են ընտրողներին:
Մյուս կողմից էլ՝ավելի լավ:
Թող հսկեն, նկարեն, հետևեն, նայեն ու դիտարկեն ամեն ինչ:
Մենք լավ ընտրություններ ենք ունենալու»:





