Երեկ, ժամը 14:45-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել ՀՅԴ Գերագույն մարմնի «Թեժ գծի» պատասխանատուն և հայտնել, որ իրենք քաղաքացիներից ահազանգ են ստացել, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող թիվ 164 դպրոցի տնօրենը ժողովի ընթացքում ագիտացիա է արել, որ բոլոր աշխատակիցները քվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:





