AM
5 Մայիս 2013 - 08:20 AMT

ՀՅԴ թեժ գիծ. Աջափնյակում ավտոմեքենաներ են կանգնած և գումար են բաժանում

Այսօր, ժամը 09:55-ին ՀՅԴ-ի թեժ գծից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, որ իրենց են զանգահարել քաղաքացիներ և հայտնել, որ Աէրացիա թիվ 169 դպրոցի դիմաց 5 հարկանի շենքի բակում ընտրակաշառք են բաժանում, որտեղի բնակիչները ընտրություն են կատարում թիվ 12/20 և 12/21 ընտրատեղամասերում:Ժամը 10:10-ին ՀՅԴ Աջափնյակի կոմիտեից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Վ. Ս.-ն և հայտնել, որ 16 թաղ. 23 շենքի բակում 11 ՏՏ 700 կանաչ գույնի ԲՄՎ ա/մ-ով փող են բաժանում:

Ժամը 10:15-ին ՀՅԴ թեժ գծից` ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, որ 6/28, 6/29, 6/30 ընտրատեղամասերում, որը գտնվում է Աջափնյակ թաղամասում, ավտոմեքենաներ են կանգնած և գումարներ են բաժանում: Նշված դեպքերով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: