07/15 տեղամասում`Հաղթանակ փողոց, գյուղխորհրդի շենք, անընդհատ ավտոբուսներով ընտրողների են տանում-բերում. հիմնականում տարեց կանաց և տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում կուտակումներ են` 15 ընտրողից շատ ավելի մարդ կա քվեասենյակում: Տարեցներին բերողները ուղեկցում են քվեախցեր և օգնում են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում կամ չի ուզում օրենքով սահմանված կարգն ապահովել տեղամասում: Այս մասին նշված է iDitord-ում:





