Այօր, ժամը 09:40-ին Վ.Շենգավիթ 1-ին փող. 30 տան բնակչուհի Ֆ. Թ.-ն դիմում է ներկայացրել, որ նույն օրը Գ.Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի բակում գտնվող գեղեցկության սրահում ընտրակաշառք են բաժանում:
Ժամը 09:55-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին զանգահարել է ՀՅԴ շտաբի նախագահը և հայտնել, որ 3/05 ընտրատեղամասում «Գազել» -ներով մարդիկ են բերում:
Ժամը 10:35-ին ՀՅԴ թեժ գծից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն և հայտնել, Արաբկիրի 50/28 տեղամասում 18 հոգի քվեարկել են առանց մատյանում գրանցվելու:
Ժամը 10:40-ին ին ոստիկանության Մաշտոցի բաժին Լ. Պ.-ից ահազանգ է ստացվել, որ 7/33, 7/34 տեղամասերում հատուկ գրիչներ են բաժանում և կուտակումներ են: Նշված դեպքերով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:





