AM
5 Մայիս 2013 - 09:05 AMT

Արմեն Ռուստամյանի քվեն հանուն լուրջ, արմատական ու խորքային փոփոխությունների է

ՀԸԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/23 ընտրատեղամասում քվեարկել է հանուն լուրջ, արմատական ու խորքային փոփոխությունների:

«Եթե ավելի հեռուն ասեմ, ապա քվեարկել եմ հանուն իշխանափոխության, որը պետք է սկսվի Երևանից և ավարտվի Հայաստանով: Պետք է փոխենք Երևանը, Երևանն էլ փոխի Հայաստանը»,- ասաց նա:

Ա. Ռուստամյան նշել է նաև, որ երևանցիների մասնակցությունն ընտրություններին, նախորդ տարիների համեմատ, ավելի բարձր է: ՀՅԴ նախընտրական շտաբն ուսումնասիրում է ստացված ահազանգերը, ինչպես նաև համագործակցում է ոստիկանության հետ: ՀՅԴ ներկայացուցիչները ընդգրկված են բոլոր ընտրատեղամասերի անդամների և վտսահված անձանց շարքերում: