AM
5 Մայիս 2013 - 09:07 AMT

Վարդան Օսկանյան. Ամեն ինչ արվելու է, որ գոնե տեղամասերում նվազագույնի հասցնենք խախտումները

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը թիվ 9/24 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը: Լրագրողներին թեկնածուն ասաց, որ քվեարկել է հանուն երկրի ապագայի:

«Վերջին մեկ ամսում պարզ երևաց, որ սա երկրի համար կարևորագույն ընտրություններ են, որովհետև Երևան քաղաքից հնարավոր է փոփոխություններ սկսել երկրում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրախախտումների մասին ահազանգերին, ապա դրանք Վարդան Օսկանյանի խոսքով այս ժամի համար այն ահազանգները, որ շտաբում ստանում են ու նաև լրահոսից են տեղեկանում լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս:

«Մարդկանց այս ակտիվությունը մի քիչ անբացատրելի է, առավոտ 7:30-ից կուտակումներ են, մարդկանց գունավոր գրիչներ են բաժանում: Սակայն համատեղ աշխատանքը այլ կուսակցությունների հետ բնականոն ընթանում է, փոխանակում ենք տեղեկատվությունը: Ամեն ինչ արվելու է, որ գոնե տեղամասերում նվազագույնի հասցնենք խախտումները, որպեսզի արդյունքները հնարավորինս մոտ լինեն ժողովրդի ցանկությանը»,- ասաց ԲՀԿ թեկնածուն: