Ընտրատեղամասերոմ գունավոր գրիչներ բաժանելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս ամսին լրագրողներին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
«Հանձնաժողովի նախագահներն այցելել այն ընտրատեղամասեր ու արձանագրել են, որ ոչ ոք գունավոր գրիչ չի բաժանում»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ եթե քաղաքացին ցանկանում է իր գրիչով քվեարկություն կատարել, դա Ընտրական օրենսգրքով արգելված չէ և ընտրախախտում չի համարվում:
Մինչ այս պահը ընտրախախտումների մասին լրագրողների հաղորդումները բացի գունավոր գրիչներինց, նաև թանաքանյութին ու տրանսպորտով ընտրողներին տեղափոխելու վերաբերյալ են եղել:
Արմեն Սմբատյանը լրագրողներին ասաց, որ թանանքը այս անգամ թաց անձեռցիկով հնարավոր չի մաքրել, իսկ ինչ վերաբերում է նրան, որ
մարդիկ ընտրատարածք են հասնում տրանսպորտային միջոցով, դա ընտրախախտում համարել չի կարելի: «Այնպիսի տպավորություն է, որ կարծես միայն ոտքով կարելի է հասնել ընտրատեղամաս: Այստեղ Ընտրական օրենսգրքի որևէ խախտում չկա»,- ասաց ԿԸՀ քարտուղարը:
Նշենք, որ բացի լրագրողներից, գունավոր գրչներ բաժանելու մասին ահազանգ էին ստացել «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները, ինչպես նաև այս մասին հաղորդում է եղել ոստիկանության Մաշտոցի բաժնում:





