Հայաստանի խորհրդարանը շատ լավ աշխատում է, կարծում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով իր հրապարակած մայիսի 2-ի նիստից բացակա պատգամավորների ցուցակին: «Պարզապես ցանկանում եմ, որ ավելի լավ աշխատի, պատգամավորները ակտիվորեն մասնակցեն նիստերին, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան: Մենք մեր պատգամավորներին չենք պատժում, այդպիսի լծակ չունենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ 120 պատգամավոր միշտ մասնակցում է համագումար նիստերին և դա քիչ չէ: «Պատգամավորները նաև ԱԺ իրենց աշխատասենյակներում նստած են ակտիվորեն աշխատում օրենսդրական նախաձեռնությունների վրա »,- ասաց նա:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնրոդ Գագիկ Ծառուկյանին, ով ոչ մի նիստի չի մասնակցել, արդյո՞ք դա հիմք չի տալիս նրան մանդատից զրկելու համար, Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Բոլորը, ինձանից սկսած, հավասար են օրենքի առջև»:





