AM
5 Մայիս 2013 - 10:42 AMT

Մեսրոպ Առաքելյան. «Առաքելությունն» իր ընդհանուր դիրքորոշումը կներկայացնի ավելի ուշ

«Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը քվեարկել է հանուն Երևանի ապագայի և համոզված է, որ հանուն այդ ապագայի երևանցիներն այսօր իրենց 1-ին առաքելությունը կկատարեն: Քաղաքապետի ամենաերիտասարդ թեկնածուն իր քաղաքացիական պարտքը կատարեց Նորքի 10/03 ընտրատեղամասում. ընտրության էր եկել ծնողների և կնոջ հետ:

«Մենք վստահված անձինք ունենք ավելի քան 300 ընտրատեղամասերում: Տեղեկացված ենք նաև քաղաքական այլ ուժերի դիտարկումներին ու ահազանգերին: Եթե ընթացքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ շտապ արձագանքման կարիք լինի, անպայման կարձագանքենք: Համագործակցում ենք ոչ իշխանական որոշ կուսակցությունների հետ` նաև ընդհանուր խախտումներին արձագանքելու առումով»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Նա նշեց, որ ընտրական գործընթացում արձանագրված թերությունների, խախտումների և քարոզարշավի վերաբերյալ իր ընդհանուր դիրքորոշումը «Առաքելություն»-ը կներկայացնի ավելի ուշ` սպասելով նաև ընտրությունների արդյունքներին: