AM
5 Մայիս 2013 - 10:51 AMT

Քաղաքապետի ՀԱԿ թեկնածուն քվեարկել է «Իշխանությունը՝ քաղաքացուն» կարգախոսը իրականացնելու համար

Երևանի քաղաքապետի ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանը 8/17 տեղամասում քվեարկել է «Իշխանությունը՝ քաղաքացուն» կարգախոսը իրականացնելու համար:

Նա Երևանի հետ կապված մեծ հույսեր ունի: «Երևանը դառնալու է իմ և բոլորիս երազած ամենագեղեցիկ քաղաքը և մենք չենք էլ մտածելու Երևանից հեռանալու մասին»,- լրագրողներինասաց Վահագն Խաչատրյանը: ՀԱԿ թեկնածուն կարծում է, որ իրենք բարձր արդյունքներ կգրանցեն. «Բարձր կլինի մեր տոկոսը, չնայած շատ ընտրախախտումներ կլինեն»: