AM
5 Մայիս 2013 - 11:17 AMT

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երեկ, ժամը 07.25-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 1 շենքի աղբարկղի մոտ զենք-զինամթերք կա:

Ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են առանց գործարանային համարի, անհայտ արտադրության 9 մմ տրամաչափի 2 ինքնաձիգ՝ քանդված վիճակում, 2 դատարկ պահունակով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 3 պահունակ, ատրճանակի դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 690 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկացնում է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: