AM
5 Մայիս 2013 - 11:32 AMT

ԹԻՀԿ. ՕԵԿ վստահված անձը քվեարկել է ուրիշի փոխարեն, Քվեարկել են մարդիկ, ովքեր մատյանում չեն գրանցվել

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» 134 դիտորդները շարունակում են հաղորդել գրանցված միջադեպերի և խախտումների մասին: Կենտրոնի պաշտոնական կայքում տեղադրված վերջին միջադեպերը`

07/16 տեղամասից (№ 113 դպրոց, Հաղթանակ փ.), դիտորդներն ահազանգում են, որ հանձնաժողովի նախագահը շարունակ ահաբեկում և սպառնում է դիտորդներին, փորձում են միջոցներ գտնել, դիտորդներին այնտեղից հեռացնելու համար: 15:14

13/16 տեղամասի (№ 194 դպրոց, Նոր Արեշ) մոտակայքում ընտրակաշառք են բաժանում:

13/27 տեղամասում (№ 64 դպրոց, Վարդաշեն), Ընտրատեղամասում մի կին բացահայտ բղավել է «Համար 6-ին կքվեարկե՛ս» բացահայտ ուղղորդելով ընտրողներից մեկին:

07/28 տեղամասում` թիվ 111 դպրոց, Լուկաշինի փ., ընտրողը ընտրողների ցուցակում գրանցվել էր այլ անձի փոխարեն, այնուհետև պատճառաբանել, որ սխալ է տեղի ունեցել, և այլ անձը իր եղբայրն է հանդիսանում: Հանձնաժողովի քարտուղարը չէր գրանցում խախտումը գրանցամատյանում և գրանցել է միայն դիտորդի պահանջից հետո:

07/16 ընտրատեղամասում (№ 113 դպրոց, Հաղթանակ), հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը մշտապես ահաբեկում և սպառնում է դիտորդներին: Փաստի կապակցությամբ ՏԸՀ է ժամաննել ԸԸՀ անդամը և կարգի հրավիրելու փորձ է կատարել: Գրանցամատյանում կատարվել է փաստի գրանցում:

08/34 տեղամասում (137 մանկապարտեզ) քվեատուփը գցելիս երկու ծրարներից բացակայում են քվեաթերթիկները: Ոստիկանությունից ոչ ոք չկա ընտրատարածքում և շրջակայքում: Հանձնաժողովն արձանագրություն է կազմել և կասկած կա, որ փորձելու են կարուսել անել այդ ընտրատարածքում: Ընդ որում, հանձնաժողովը մասնակիցների հաշվարկ չի կատարում, դիտորդների հաշվարկով այստեղ 14:00-ի դրությամբ արդեն քվեարկել է 745 ընտրող:

07/04 տեղամասում նույն մարդը՝ տեղամասում գրանցված ՕԵԿ վստահված անձը քվեարկել է ուրիշ անձի փոխարեն. հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել փաստը գրանցամատյանում:

13/36 տեղամասում (Նուբարաշեն), հաձնաժողովի նախագահը Ոստիկանության օգնությամբ կողմնակի անձանց ընտրատեղամասից հեռացնելուց հետո, հրաժարվել է գրանցել դեպքը գրանցամատյանում: Դիտորդի դիտարկումից հետո էլ հայտարարել է, որ իր պատականությունների մեջ դա չի մտնում:

07/15 տեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ), ավագանու ԲՀԿ թեկնածուն գտնվում էր ընտրատեղամասի ներսում և նրաի ու հանձնաժողովի նախագահի միջև տեղի է ունեցել վեճ. ոստիկանությունը ավագանու թեկնածուին տանում են ոստիկանության բաժին:

13/33 տեղամասում (№ 123 դպրոց, Նոր Արեշ), հանձնաժողովի նախագահը 45 րոպե անհարկի բացակայել է ընտրատեղամասից, առանց որևէ մեկին զգուշացնելու Փաստը չի արձանագրվել գրանցամատյանում:

07/19 տեղամասից պարբերաբար ահազանգում են, որ ընտրակաշառք են գրում: 07/32, 13/06 տեղամասերում դիտվում են ընտրողների մեծ կուտակումներ՝ 15-ից ավելի ընտրող. առաջին տեղամասի գրանցամատյանում փաստը չի արձանագրվել:

07/19 տեղամասում (№ 89 նախակրթարան, Ա-2 թաղամաս), ՏՏԸ-ի ՀՀԿ ներկայացուցիչը 5000,00 դրամ գումար է փոխանցել ընտրողին (նախքան քվեախցիկ մտնելը): Դիտորդի նկատելուց հետո, ընտողը արագ հեղացել է քվեարկության սենյակից. մինչ այդ դրսում հավաքված կասկածելի երիտասարդների խումբը լքել է տարածքը: Փաստը գրանցամատյանում դեռևս գրանցված չէ:

13/18, 7/13 տեղամասերում դիտարկվում է կողմնակի անձանց ներկայություն և մարդկանց կուակումներ:

13/21 տեղամասում (Հիդրոմելիորատիվ քոլեջ), ՀՀԿ երեք վստահված անձ փորձել են գրանցվել, սակայն նրանցից գրանցվել է միայն մեկը, իսկ երկրորդը մնացել է տարածքում և չի հեռացել։ Այնուհետև, նա օգնել է տարեց մի ընտրողի` քվեարկել այդ տեղամասում։ Դիտորդը պահանջել է լքել քվեարկության սենյակը: Դիտորդը շրջել և դիտարկում է կատարել նաև ընտրատեղամասի մոտ, որի ընթացքում նրան է մոտեցել սպիտակ գույնի Նիվա մակնիշի ավտոմեքենա, որի մեջ է գտնվել ՀՀԿ-ի այն վստահված անձը (ում մասին ասվեց վերը), վերջինս դիտորդին ահաբեկել է՝ կապված՝ նրա կողմից իր պարտականություններ կատարելու հետ։ Փաստը գրանցամատյանում գրանցված չէ:

12/25 տեղամասում (№ 75 դպրոց), կրկնակի քվեարկության փորձը կանխարգելու նպատակով` դիտորդների նկարահանումները և տեղաշարժը սահմանափակվել են հանձնաժողովի քարտուղարի կողմից: Դիտորդներից պահանջում են չշրջել և նստել՝ ԶԼՄ ներկայացուցիչների ու դիտորդների համար «նախատեսված» տեղսում:

08/23 տեղամասում (№ 191 դպրոց, Բ-3 թաղ.), քաղաքացին փորձել է քվեատուփ նետել մեկից ավելի քվեաթերթիկ, որի առթիվ հանձնաժողովի նախագահը քվեասենյակ է հրավիրել ոստիկանության ներկայացուցչին, կազմվել է արձանագրություն: 12/06 տեղամասում (№ 41 մանկապարտեզ, Նժդեհի փ.), դիտարկվել է տեղամաս ժամանած ազգականների կողմից ընտրության հրապարակային քննարկում, ուղորդում՝ քվեարկության գաղտնիության խախտում: Փաստը գրանցամատյանում արձանագրված չէ:

12/25 դիտորդը նկատում է, որ որոշ ընտրողներ քվեախցում իրենց մոտից գրիչներ են հանում` քվեարկում, ապա իրենց բերած գրիչները տանում են իրենց հետ: Դիտորդը այս հարցով դիմել է հանձնաժողովի նախագահին, պահանջելով արձանագրել փաստը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել, պահանջելով դիտորդներից` հեռու լինել քվեախցից առնվազն 3 մետր: Իրենց հետ բերված գրիչներով քվեարկելու բազմաթիվ ահազանգեր են ստացվում 12-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերից:

08/23 տեղամասում քվեարկության քվեատուփին մոտենալիս քաղաքացին փորձել է 3 ծրար գցել տուփը, սակայն բռնվել է, այժմ ոստիկանությունը տեղում է և արձանագրությունէ կազմվում միջադեպի կապակցությամբ ևանի ավագանու ընտրություններում այսօր` մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ 10 դեպքերի կապակցությամբ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում։

13/30 տեղամասում դիտորդի վրա գործադրվող շարունակական ճնշումների պատճառով և դիտորդի իրավունքները վերականգնելու խնդրանքով Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօրվա թվով 3-րդ բողոքն է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին: Բոլոքն ուղարկվել է էլեկտրոնային նամակով:

13/30 տեղամասում առավոտյան քվեարկել են մարդիկ, ովքեր մատյանում չեն գրանցվել. մարդկանց զանգվածաբար բերում են քվեարկության, ընտրատեղամասում առկա են կուտակումներ, հանձնաժողովի նախագահը չի վերացնում դիտորդի կողմից մատնանշքծ այս խախտումը։ Հանրապետական կուսակցության վստահված անձը փորձել է ճնշել դիտորդին` թույլ չտալով նրան նկարահանել քվեարկության ընթացքը։