AM
5 Մայիս 2013 - 12:27 AMT

Սուրբ Ղազանչեցոցում ԼՂՀ պաշտպանության բանակի համար պատարագ է մատուցվել

Նախագահ Բակո Սահակյանը այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին:

Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ բարձրագույն հրամկազմը, զինծառայողներ, հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: