Ոստիկանության Մալաթիայի բաժնում ՀԱԹ բաժանմունքի պետից ահազանգ է ստացվել, որ թիվ 7/07 ընտրատեղամասում մի կին մասնակցում է քվեարկությանը երկու անձնագրով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:





