Երևանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18:00-ի դրությամբ 56 դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Համեմատության համար նշենք, որ ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ նույն ժամին նյութեր էին պատրաստվում 104 դեպքի կապակցությամբ, որոնցից 41-ը Երևանում, իսկ 63-ը` մարզերում:





