AM
5 Մայիս 2013 - 17:51 AMT

Ընտրացուցակներին առնչվող 9 հաղորդումից հիմնավորվել է 1-ը. Տեխնիկական վրիպակը շտկվել է

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակվել է ընտրացուցակներին առնչվող 9 հաղորդում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ դրանցով իրականացված ուսումնասիրությամբ հիմնավորվել է միայն 1 անճշտություն: Անճշտությունը տեխնիկական վրիպման արդյունք է եղել, որը շտկվել է:

Մնացած հաղորդումներով՝ ՀՀ ոստիկանության կայքում հրապարակվել են հերքումներ և պարզաբանումներ: