AM
6 Մայիս 2013 - 07:13 AMT

Արմեն Աշոտյան. Ընտրությունները կազմակերպվել և վերահսկվում էին ոչ իշխանական ուժերի կողմից

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության գրանցած արդյունքներին:

«ՀՀԿ-ն հաղթում է ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպված ընտրություններում: Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպել և իրականացրել էին 464 ընտրատեղամասային հանձնաժողովներ: ՀՀԿ ներկայացուցիչները նախագահ էին և քարտուղար 206 ընտրատեղամասերում:

ԲՀԿ-ն՝ 144-ական, ՀԱԿ-ը՝ 36-ական, ՀՅԴ՝ 26-ական, Ժառանգությունը՝ 26-ական տեղերում: Յուրաքանչյուր կուսակցություն կարող էր ունենալ մինչև 3 վստահված անձ ամեն ընտրատեղամասում:

Ընտրական գործընթացին կարող էր մասնակցել 1 վստահված անձ:

Այսինքն՝ ՀՀԿ – մինչև 1392 վստահված անձ, ոչ իշխանական ուժերը՝ մինչև 5 568 վստահված անձ: Իմի բերելով այս տվյալները` փաստում ենք, որ ընտրությունները կազմակերպվել և վերահսկվում էին ոչ իշխանական ուժերի կողմից, ինչը էլ ավելի է ընդգծում ՀՀԿ-ի արժանապատիվ հաջողության կարևորությունը»,- գրել է Արմեն Աշոտյանը: