Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ուժերը կարող են ներկայացնել այսօր ժամը 12:00-ից 18:00-ն: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ դիմումները պետք է ներկայացվեն համապատասխան ընտրական ընտրատարածքային հանձնաժողովներ, դիմում կարող են ներկայացնել ուժի վստահված անձը կամ թեկնածուն:
Ավելացնենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրութունների բոլոր 464 ընտրական տեղամասերի քվեարկության նախնական արդյունքները:
Ըստ այդ արդյունքների՝ Հանրապետական կուսակցությունը ստացել է 235 հազար 512 ձայն կամ 55,89 տոկոսը,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայն կամ 23,07 տոկոս,
«Բարև, Երևան» դաշինքը՝ 35 հազար 732 քվե կամ 8,48 տոկոս,
«Հայ ազգային կոնգրեսը» ստացել է 18 հազար 499 ձայն կամ 4,39 տոկոս,
«Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 15 հազար 999 կամ 3,8 տոկոս,
«Օրինաց երկիրը»՝15 հազար 733 կամ 3,73 տոկոս,
«Առաքելությունը»՝ 2 հազար 692 կամ 0,64 տոկոս:





