AM
8 Մայիս 2013 - 14:20 AMT

«Հայազն». Ժիրայր Սեֆիլյանը՝ Շուշիի Ժիրոն, մինչ հիմա զրկված է ՀՀ քաղաքացի լինելու իր իրավունքից

Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է տարածել «Հայազն» կուսակցության վարչությունը, որում նշված է. «Այսօր լրանում է հայության ազգային-ազատագրական պայքարի նորագույն փուլի ամենավառ ու նշանակալից իրադարձության՝ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձը: «Հայազն»-ը ջերմորեն շնորհավորում է մեր հայրենակիցներին այդ փառահեղ օրվա կապակցությամբ և ևս մեկ անգամ փաստում մեր խոնարհումը ազատագրական պատերազմում իրենց կյանքը տված հերոսների անմար հիշատակի առջև և խորին հարգանքը մեր կողքին գտնվող, հաճախ չգնահատված և, նույնիսկ, բռնաճնշումների ենթարկվող, ազատամարտիկների հանդեպ:

Այս տոնական օրով ստիպված ենք հիշեցնել մեր հայրենակիցներին, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ Շուշիի Ժիրոն, մինչ այժմ զրկված է Հայաստանի քաղաքացի լինելու իր բնական իրավունքից:

Հավատարիմ մնալով օրվա խորհրդին, մենք՝ «Հայազն» կուսկացության անդամներն ու համակիրները, հստակ գիտակցում ենք, որ ազգային ազատագրական պայքարը ավարտված չէ քանի դեռ հայ ազգը զրկված է իր հայրենիքում սեփական ինքնիշխան պետություն ունենալու իրավունքից»: