AM
8 Մայիս 2013 - 15:27 AMT

ԼՂՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է դանիական պատվիրակության հետ

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը հանդիպել է Դանիայի Արտաքին Քաղաքականության հարցերով Ընկերակցության պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում փոխնախարարը ընդհանուր տեղեկություններ է տվել ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ: Այնուհետև Ֆելիքս Խաչատրյանը պատասխանել է հյուրերի բազմաթիվ հարցերին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: