AM
13 Մայիս 2013 - 06:43 AMT

Առատ տեղումներ չեն սպասվում

Այսօր Հայաստանի տարածքում կդիտվի մասամբ ամպամած եղանակ: Տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, առատ տեղումներ օրվա ընթացքում չեն սպասվում: Հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա:

Երևանում կդիտվի մեծ մասամբ առանց տեղումների եղանակ, երեկոյան տեղ-տեղ կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Ցերեկը սպասվում է +22+24, երեկոյան +17+19 աստիճան տաքություն: