AM
16 Մայիս 2013 - 10:58 AMT

Մարզերում իրավախորհրդատվական հանդիպումներ կկազմակերպվեն զորակոչիկների և նրանց ծնողների հետ

2013թ. գարնանային զորակոչի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզերում իրականացնում է իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ:

Հանդիպումները տեղի կունենան. մայիսի 17-ին` Վանաձորում, մայիսի 20-ին` Արմավիրում, մայիսի 24-ին` Աբովյանում, հունիսի 4-ին` Իջևանում, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: