AM
17 Մայիս 2013 - 05:15 AMT

Նախկին արտգործնախարար. Հայ-ամերիկյան հարաբերություններին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամում հանդես է եկել Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ ելույթով, որում անդրադաձել է նաև հայ-ամերիկյան հարաբերություններին՝ նշելով, թե ինչ կետում են այսօր դրանք գտնվում:Նախկին արտգործնախարարը նկատել է՝

1. Երկկողմ որևէ նոր պայմանագիր չի ավելացել:

2. Գնալով կրճատվել է Միացյալ Նահանգների օգնությունը Հայաստանին, մինչդեռ դրա կարիքն ավելի է զգացվում հատկապես ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում:

3. Փակվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որը էապես կարող էր նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը:

4. Միացյալ Նահանգները որևէ հաջողություն չի արձանագրել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, այնպես էլ Ղարաբաղյան կարգավորման հարցերում:

«Այս ամենը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել հայ-ամերիկյան հարաբերությունները և ճանապարհներ որոնել դրանց նոր թափ և բովանդակություն հաղորդելու համար»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վարդան Օսկանյանը: