Orange հիմնադրամնը կրթաթոշակներ է տրամադրել Գավառի պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 18 ուսանողների:
Համալսարաններին Orange հիմնադրամը փոխանցել է 2,000,000 դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել են կրթաթոշակներ 9 համալսարաններում:
Գավառի Համալսարանում նաև մեկ տարի առաջ Orange-ի կողմից ստեղծվել է անվճար WiFi-ով զինված ինտերնետ անկյուն, որն ուսանողներին և համալսարանի աշխատակիցներին թույլ է տալիս ինտերնետից օգտվել ինչպես կրթական, այնպես էլ ժամանցային նպատակներով:
Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցություն մեկնարկել է երկու տարի առաջ: 2011-12 ուսանողական տարվա ընթացքում Orange հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների, իսկ 2012-13-ին՝ 9 համալսարանների 95 ուսանողների, որոնցից 70-ը՝ Հայաստանի մարզերում:





