Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Նախախորհրդարանի հանրահավաքը։ Կազմակերպիչներն այսօր գործողությունների ծրագիր են ներկայացնելու` ուղղված նոր որակի պետության ստեղծման գործընթացին:
Նախապես տարածված հաղորդագրության մեջ նրանք նշել են, որ հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են «Հայաստանում ձևավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը, նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը, վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները, ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:
Երևանյան հանրահավաքից առաջ Նախախորհրդարանը հանրահավաք էր կազմակերպել Գյումրիի Թատերական հրապարակում:





