AM
23 Մայիս 2013 - 06:09 AMT

Թատերական ինստիտուտը համալրվել է նոր մասնագիտություններով

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը համալրվել է ևս մի քանի մասնագիտություններով: Այս տարի ԵԹԿՊԻ-ում գործելու են «Համակարգչային գեղարվեստական նախագծում» (եռաչափ գրաֆիկա և վիրտուալ էֆֆեկտներ) և «Բեմական հագուստի մոդելավորում»նեղ մասնագիտական կուրսերը, ինչպես նաև ընդարձակվել է կինորավեստի բնագավառի մասնագիտացման ցանկը` ներառելով «Կինոմոնտաժի ռեժիսուրա» մասնագիտությունը:

ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի ԲՈՒՀ-ում շարունակվում է ընդունելությունը դերասանական արվեստ (կինոյի, դրամատիկական թատրոնի, երաժշտական թատրոնի, տիկնիկային թատրոնի դերասան), ռեժիսուրա (դրամատիկական թատրոնի ռեժիսուրա), թատերագիտություն, պարարվեստի ռեժիսուրա, գրական ստեծղագործություն, կինոարվեստ (անիմացիոն ֆիլմի, վավերագրական ֆիլմի ռեժիսուրա, հեռուստառեժիսուրա, հնչունային ռեժիսուրա, կինոմոնտաժի ռեժիսուրա), օպերատորություն, սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում), գեղակարչություն (թատրոնի և կինոյի նկարչություն, անիմացիոն ֆիլմի նկարչություն) և կինոգիտություն մասնագիտությունների շրջանակներում:

Փաստաթղթերն ընդունվում են մինչ հունիսի 1-ը (ներառյալ), ժամը 10:00-18:00-ը: