Այսօր հանրապետության գրեթե ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, պարզ եղանակ: Օրվա 2-րդ կեսին ամպամածություն, կարճատև անձրև և ամպրոպ է հնարավոր միայն արևելյան շրջաններում: Հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:
Տաքացում է սպասվում առաջիկա 2 օրերին: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին` 8-10մ/վրկ: Ցերեկը սպասվում է +24+26, երեկոյան +18+20 աստիճան տաքություն:





