AM
25 Մայիս 2013 - 11:20 AMT

Սարյան փողոցում ծառերի արմատներն ասֆալտապատողները քանդում են այդ ասֆալտը

Առավոտյան հնչեցված ահազանգի հետքերով Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները այցելել են Սարյան փողոց և պարզել, որ հարևանությամբ գտնվող կառույցի սեփականատիրոջ կողմից պատվիրված շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնողները դրսևորել են անփութություն և ասֆալտապատել նաև վերոնշյալ ծառերի հիմքերը: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների պահանջով այս պահին վերացվում են անփութության հետևանքները: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: