AM
27 Մայիս 2013 - 08:27 AMT

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը

Արմավիրի մարզի Վարդանաշենում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար է ընտրվել է ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը: Նա ստացել է 296 քվե: Այս մասին տեղեկանում ենքՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Այս ընտրություններին առաջադրվել էր 4 թեկնածու: ՀՀԿ-ական մյուս թեկնածուն` Հայկ Սահակյանը ստացել է 116 ձայն, անկուսակցականներ Աշոտ Հայրապետյանն ու Գրիգոր Սահակյանը ստացել են համապատասխանաբար 83 և 27 ձայն: