Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում երեկ տեղի ունեցած ընտրություններում համայնքի ղեկավար է ընտրվել ԲՀԿ-ական Մնացական Գևորգյանը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ նա ստացել է 253 ձայն:
Առաջադրված մյուս թեկնածուն` անկուսակցական Վանիչկա Ոսկանյանը, ստացել է 10 ձայն: Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ:
Ընտրողների ընդհանուր թիվը Նուռնուսում եղել է 438:





