AM
27 Մայիս 2013 - 09:02 AMT

Ախուրիկի նոր ղեկավարը կին է

Ախուրիկի նոր ղեկավարը կին է

Շիրակ մարզի Ախուրիկում երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ նա ստացել է 317 քվե:

Առաջադրված մյուս թեկնածուն` անկուսակցական Սարգիս Սարգսյանը ստեացել է 176 ձայն: Անվավեր է ճանաչվել 11 քվեաթերթիկ:

Ախուրիկում ընտրողների ընդհանուր թիվը 824 է: