Կոտայքի մարզի Նոր Հաճնում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար է ընտրվել ԲՀԿ-ական Գագիկ Մաթևոսյանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ նա ստացել է 3 758 ձայն: Առաջադրված մյուս թեկնածուն` անկուսակցական Շուշանիկ Նազարյանը ստացել է 535 ձայն:
Անվավեր է ճանաչվել 114 քվեաթերթիկ: Ընտրողների ընդհանուր թիվը Նոր Հաճնում 4 407 է:





