AM
30 Մայիս 2013 - 07:16 AMT

Ամենաակտիվն` ԱԺ-ում. Խմբակցություններից ո՞վ քանի՞ անգամ է ելույթ ունեցել և քանի՞ հարց է ներկայացրել

Ազգային ժողովի խմբակցություններից ելույթներ ունենալու և հարցեր տալու առումով ԱԺ վերջին քառօրյայում ամենաակտիվը «Հանրապետական» խմբակցությունն էր, ամենապասիվը`«Ժառանգությունը»: ԱԺ-ում խմբակցությունների ակտիվության վերաբերյալ վերլուծություն է ներկայացրել parliamentmonitoring.am կայքը:

«Հանրապետական» խմբակցությունը նիստերի ընթացքում 78 անգամ ելույթ է ունեցել և 212 անգամ հարց է տվել,

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` 21 ելույթ և 40 հարց,

«Ժառանգությունը»` 15 ելույթ և 21 հարց,

«Հայ Յեղափոխական դաշնակցությունը»` 36 ելույթ և 45 հարց,

«Հայ ազգային կոնգրեսը»` 37 ելույթ և 34 հարց,

«Օրինաց երկիրը»` 26 ելույթ և 41 հարց:

Խմբակցություններում չընդգրկված պատգամավորները 12 անգամ ելույթ են ունեցել և 25 անգամ հարց են տվել: