Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որակապես զարգացման նոր փուլ է թևակոխում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ ամփոփելով Բիշկեքում կայացած ՀԱՊԿ նիստը:
«Հայաստանը ՀԱՊԿ ամենաառանցքային անդամներից մեկն է: Բիշկեքում ընդունված որոշումներն ու փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ն հզորացնում է իր պոտենցիալը: Քաղաքական կոնսուլտացիաների մեխանիզմը հանգեցրել է նրան, որ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ միասնական տեսակետներ են ձևավորվում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
ԱԱԽ քարտուղարը կարևորեց նաև ՀԱՊԿ-ում ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված հայտարարությունը, որում արձանագրվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու անհրաժեշտությունը և հիմնարար սկզբունքները:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ռազմական առումով ևս ՀԱՊԿ-ն թևակոխում է զարգացման որակապես նոր փուլ: «Ստեղծվելու են միացյալ զորքեր, օպերատիվ միջոցառումների համար միացյալ ավիացիոն ուժեր, կձևավորվեն տարածաշրջանային զորամիավորումներ: Դրանք կլինեն ՀԱՊԿ անդամ վեց պետությունների միացյալ զորքերը, որոնք ունենալու են իրենց կառուցվածը և բաղադրիչները, ավելացել է կոլեկտիվ և ավիացիոն զորքերը, որոնց դերը շատ մեծ է»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:
Նա նաև կարևորեց ՀԱՊԿ դերը ՀՀ անվտանոգթւայն ապահովման հարցում. «Հայաստանը լիարժեքորեն ինտերգրված է ՀԱՊԿ-ին, իսկ սա նշանակում է նաև ՀՀ ռազմական ենթակառուցվածքների հզորացում»:
Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց նաև ընդունված մի քանի կարևոր որոշումներ՝ ԱԱԽ քարտուղարներին առընթեր կստեղծվեն մի շարք մեխանիզմներ, օրինակ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման աշխատանքերը համակարգող մեխանիզմը: «Այսօր սերտորեն գործակցում ենք ռազմական արդյունաբվերության համալիրներ ստեղծելու ուղղությամբ: Նոր համատեղ ձեռնարկություններ կստեղծվեն: Սահմանային անվտանգթյան հարցերը համակարգող կորդինացիոն մեխանիզմի ստեղծումը ևս կարևոր է, այն կվերահսկի հայ-իրանական և հայ-թուրքական սայհմանը»,- ներկայացրեց ԱԱԽ քարտուղարը:
Արթուր Բաղդասարյանը կարևորեց նաև միացյալ օպերատիվ շտապի ստեղծումը թմրանյութեր դեմ պայքարի ոլորտում: «Պարբերաբար փոձեր են կատարվում ՀՀ թմրանյութեր ներկրել, թմրանյութերի դեմ պայքարի քարտուղարությունը մեծ հնարավոորություն կտա»,- նշեց նա:
Նա տեղեկացրեց, որ ՀԱՊԿ շրջանակներում միասնական կենտրոն կստեղծվի, որը կզբաղվի կիբեր անվտանգության խնդրով: «Միասնական ջանքեր կներդրվեն տեղեկատվական անվտանգության պայքարում: Նախատեսվում է կոորդինացիոն խորհրդի ստեղծումը, որը կզբաղվի ծայրահեղ ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարով»,- ասաց Արթուր Բաղդասարյանն ու ավելացրեց, որ նաև ձևավորել գիտատեխնիկական խորհուրդ:
Նա հայտնեց, որ Երևանում տեղի կունենան բարձր մակարդակի խորհրդակցություններ ՀԱՊԿ ղեկավարների հետ:
Անդրադառնալով ՀԱՊԿ նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին չմասնակցելու, ԱԱԽ քարտուղարը նշեց, որ դա ոչ ֆորմալ նիստ էր, որևէ դեմարշի մասին խոսք լինել չի կարող. «Սերժ Սարգսյանը մասնակցում էր պետական միջոցառումներին, ժամանակին ծանուցված էր, որ նա չի մասնակցելու նիստին: Չէր մասնակցել նաև Բելառուսի նախագահը: Պետական տոն է և երկրի նախագահը պետք է մասնակցեի դրան, իսկ ՀԱՊԿ նիստը պաշտոնական գագաթաժողով չէր»,- եզրափակեց ԱԱԽ քարտուղարը:





