AM
30 Մայիս 2013 - 09:49 AMT

ՕԵԿ նախագահ. ՕԵԿ-ում թաղային հեղինակություններ չկան

Երևանի ավագանու ընտրությունները չեն կեղծվել, կարծում է «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասրայնը: Այդ ընտրություններում ՕԵԿ-ի՝ անցողիկ շեմը շհաղթահարելու և քիչ թվով ձայների պատճառն ըստ կուսակցության ղեկավարի, ֆինանսկան և վարչական ռեսուրսների բացակայությունն էր, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՕԵԿ-ում թաղային հեղինակություններ չկան: «Թաղային հեղինակությունների, թաղի տղերքի ֆենոմենը շատ մեծ է: Ինչ-որ ահավոր բան տեղի չի ունեցել, ծանր չենք տանում: Ընտրություն է, մի անգամ կհաղթես, մի անգամ կպարտվես: Պետք է ավելի լավ աշխատենք, ռեսուրսներ ներդնենք»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է թաղային քրեկան հեղինակություններին, ապա դրանցով, ըստ ՕԵԿ նախագահի, պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: «ՀՀ-ում ավանդույթներից մեկն այն է, որ թաղի տղերքը ընտրական գործընթացների մեջ են: Որքան երկիրը ավելի լավ դառնա, նման գործոնների դերը կնվազի»,- եզրափակեց նա: