AM
30 Մայիս 2013 - 09:54 AMT

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում լուծել հաշմանդամություն ունեցող երեխաների գրանցման խնդիրը ԿԱԵ/ԱՊՀ երկրներում

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ չնայած վերջին տարիներին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող բարեփոխումներին, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցությանը, և այս ոլորտում ձեռքբերված դրական արդյունքներին, միլիոնավոր հաշմանդամություն ունեցող երեխաներ դեռևս մեկուսացված են հասարակությունից, մոռացված և «անտեսանելիե, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Վիճակագրության համաձայն՝ ԿԱԵ/ԱՊՀ երկրներում ապրող հաշմանդամություն ունեցող 5,1 միլիոն երեխաներից շուրջ 3,6 միլիոնը չեն ստացել ծննդյան գրանցում, ինչը հանդիսանում է երեխայի հիմնական իրավունքների խախտում, որի արդյունքում նրանք մեկուսացվում են հասարակական կյանքից: Իսկ նրանք, ովքեր գրանցում ունեն, հաճախ հայտնվում են խնամքի հաստատություններում կամ էլ հնարավորություն չեն ունենում դպրոց հաճախելու, ինչը նույնպես երեխայի հիմնարար իրավունքի խախտում է:

«Այս խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է միջգերատեսչական մակարդակում հրատապ քաղաքական քայլեր իրականացնելե, նշեց ԿԱԵ/ԱՊՀ երկների ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տկն Մարի Պիեռ Պուարեն: Նա մեկնաբանություններ արեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենամյա «Երեխաների իրավիճակը աշխարհում, 2013թե հիմնական զեկույցի շնորհանդեսի ժամանակ, որը նվիրված է հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին: Զեկույցում ասվում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի գոյատևման և զարգացման հիմնական պայմանը համապատասխան ծառայությունների հասանելիությունն է նրանց համար, ինչպես նաև ընտանեկան միջավայրում մեծանալու և իրենց բնակության վայրում սովորելու հնարավորությունը:

«Հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի անդամներն են: Մեր տարածաշրջանի երկրները դրական փորձ են արձանագրել և լուրջ բարեփոխումներ իրականացրել երեխաների կենսապայմանների բարելավմանը, այսուհանդերձ, այժմ մենք պետք է արագացնենք հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման գործընթացը հասարակությունումե, նշեց տկն Պուարեն ՄԱԿ-ի Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված հավաքին:

«Անհրաժեշտ է լուծել հաշմանդամություն ունեցող երեխաների գրանցման խնդիրը: Նրանց մասին տեղեկատվությունը պետք է առկա լինի երեխաների բարեկեցությամբ և սոցիալական պաշտպանությամբ զբաղվող ծառայություններում: Հասարակությունը պետք է ընդունի այդ երեխաներին, այլ ոչ թե լռի իրենց գոյության մասինե, ավելացրեց տկն Պուարեն:

«Երեխաների իրավիճակը աշխարհումե զեկույցում նախանշված են կառավարությունների, մասնավոր սեկտորի, միջազգային դոնորների և գործակալությունների, խորհրդարանականների և այլ շահագրգիռ կառույցների համագործակցության ուղիները՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով: Զեկույցի հեղինակները կոչ են անում բոլոր պետությունների կառավարություններին ստորագրել, վավերացնել և արդյունավետ իրականացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հռչակագիրը /ՀՈՒԱԻՀ/:

2013թ. դրությամբ 128 աշխարհի պետություններ, ներառյալ Եվրամիությունը, ստորագրել են ՀՈՒԱԻՀ-ին: Մեր տարածաշրջանում 15 պետություններ վավերացրել են այս հռչակագիրը: Վրաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ուզբեկիստանը ստորոգրել, սակայն չեն վավերացրել այդ համաձայնագիրը, իսկ Բելառուսիան և Տաջիկիստանը չեն ստորագրել այն:

Բացի հռչակագրի վավերացումից ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջարկում է հետևյալը՝

Վերացնել ներառման ճանապարհին կանգնած խոչընդոտները. Այս հարցը պահանջում է հասարակության հանդեպ վերաբերմունքի փոփոխություն: Այն փաստի ընդունումը, որ հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքում, իրենց կարծիքն ունենալ, կօգնի ոչ միայն այդ երեխաներին, այլև կնպաստի ընդհանուր առմամբ հասարակության բարելավմանը, ինչպես նաև թույլ կտա յուրաքանչյուր մարդու ընդունել աշխարհն իր ողջ բազմազանությամբ և հանդուրժողականություն սերմանել: 2010թ. սեպտեմբերին, Չերնոգորիայում մեկնարկեց «Ամենքը կարող ենե քարոզարշավը, որը ցույց տվեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են հասարակության ակտիվ անդամներ լինել: Այդ քարոզարշավի իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաներին ինչպես իրենց հավասարը ընդունող մարդկանց թիվն ավելացավ 18%-ով:

Ճշգրիտ և համադրելի տվյալների հավաքագրում Դա անհրաժեշտ է բոլոր երեխաների իրավունքների ապահովման և նրանց ներառման հարցում պլանավորման և ֆինանսական գործունեության իրականացման համար: Հասարակությունը չի կարող արդար համարվել, մինչդեռ բոլոր երեխաները չինտեգրվեն հասարակական կյանք, մինչդեռ հաշմանդամություն ունեցող երեխաները չդառնան իրենց հասարակության տեսանելի և ակտիվ անդամներ: Նախկին հարավսլավական Մակեդոնիայի հանրապետությունում միջոցներ են ձեռնարկվում տվյալների հավաքագրման և վերլուծության ուղղությամբ՝ նպատակ ունենալով առավել հիմնավորված որոշումներ ընդունել ծառայությունների մատուցման մասին որոշումների կայացման գործում, որոնք անհրաժեշտ են բոլոր երեխաների համար, այդ թվում և հաշմանդամություն ունեցող երեխաների: Հետազոտության արդյունքում վերհանված անհավասարությունները հանգեցրին այդ խնդիրների լուծման գործընթացում դպրոցների ակտիվ ներգրավման համար գործողությունների պլանի մշակմանը:

Վերջ դնել հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամքի հաստատություններ տեղավորելուն՝ արգելելով նոր երեխաների ընդունումը հաստատություն. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարությունների հետ համատեղ աջակցում է ընտանիքներին, որպեսզի կանխարգելվի երեխաների իրենց ծնողներից բաժանումը և մինչև երեք տարեկան երեխաների տեղավորումը հաստատություն: Մեր տարածաշրջանի 600 հազար խնամքի հաստատություններում ապրող երեխաների մեծ մասն ունի հաշմանդամության այս կամ այն տեսակը: Զեկույցում ներկայացված է Սերբիայի փորձը, որը 2001թ. մեկնարկեց երեխայի խնամքի համակարգի լայնամասշտաբ բարեփոխումներ: Երկրում ընդունվեց նոր օրենք, որտեղ առաջնային նշանակություն էր տվրում հաստատությունների բեռնաթափմանը և խնամատար ընտանիքներում դաստիարակմանը: Սերբիան նույնպես հաստատեց իր պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամքի հաստատություններից ընտանիք վերադարձնելով: 2012թ. սկսած Բելառուսիայում հաշմանդամություն ունեցող երեխային վճարվող նպաստը համապատասխանում է նվազագույն կենսամակարդակի չափին: Անցյալ տարի Բուլղարիայում տեղի ունեցավ միջկառավարական համաժողով, որի ընթացքում տարածաշրջանի 20 երկրների կառավարություններ ամուր քաղաքական կամք դրսևորեցին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մայրերի կողմից լքվող մանուկների և հաստատություն տեղավորվող մինչև երեք տարեկան երեխաների թիվը նվազեցնելու համար, ինչպես նաև որպեսզի որքան հնարավոր է մեծ թվով հաշմանդամություն ունեցող երեխաներ ապրեն իրենց ընտանիքներում:

Ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների հաշմանդամության բացահայտումը և նրանց համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը, որպեսզի այս երեխաները կարողանան լիովին բացահայտել իրենց ներուժը: Փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի շատ երկրներում 0-ից 3 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների համար համապատասխան ծառայություններն ու մասնագիտացված բժշկական օգնությունը մատչելի չէ: Թուրքիայում մանկաբուժական բաժանմունքներ են ստեղծվել երեխայի զարգացման համար, որոնք հասցեական աջակցություն են ցուցաբերում ընտանիքներին: Տարածաշրջանի ութ երկրներում միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված առաջնային բուժօգնության ծառայության և տունայցերի դերի ամրապնդման համար, ինչը թույլ կտա ժամանակին բացահայտել զարգացման հապաղումներով երեխաներին և նրանց ու իրենց ընտանիքներին համապատասխան աջակցություն տրամադրել:

Բոլոր երեխաներին ապահովել իրենց բնակության վայրում դպրոց հաճախելու հնարավորություն, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն ունենան հաճախել նույն դպրոցը, ինչպես իրենց հասակակիցները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նրանք ստանան լրացուցիչ անհատական աջակցություն: Չերնոգորիայում իրարականցված տեղեկատվական արշավը, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավումը ներառական կրթության զարգացման գործում, հանգեցրին ներառական դպրոցների պահանջարկի աճին: Ներկայումս նախկին հարավսլավական Մակեդոնիայի հանրապետությունում իրականացվում է ազգային կրթական ծրագիր ուսուցիչների համար, որը լիովին համապատասխանում է աշխարհով մեկ ընդունված հաշմանդամության «սոցիալական մոդելինե:Վերապատրաստումներ են իրականացվում ուսուցիչների շրջանում երեխաների հատուկ կարիքների վերհանման և գնահատման վերաբերյալ՝ հետագա անհատական կրթական ծրագրերի մշակման համար: Սերբիայում ավելի ու ավելի մեծ թվով դպրոցներ են բացում իրենց դռները հաշմանդամություն ունեցող առաջին դասարանի երեխաների համար:

Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

Համաձայն 2012 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված “Խոսքը ներառման մասին է” ուսումնասիրությանը, Հայաստանում կան 8,000 պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք, պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմում են ողջ մանկական բնակչության 1 %-ը: Այսուամենայնիվ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի , հաշվի առնելով, որ մանկական հաշմանդամության միջազգային ակնկալելի ցուցանիշը մոտ 2.5 % է, առավել հավանական է, որ կլինեն շուրջ 12,000 հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց հաշմանդամությունը վկայագրված չէ տարբեր պատճառներով, ինչպիսին են օրինակ ընտանիքի չդիմելը կարգավիճակ ստանալու համար կամ հաշմանդամության սահմանման ներկայիս բժշկական ախտորոշման վրա հիմնված չափորոշիչները:

Հաշմանդամություն ունեցող երեխաների 65%-ն ապրում է աղքատության մեջ կամ օրական 3 ԱՄՆ դոլարով (Հայաստանում ընդհանուր աղքատության գիծը մեկ շնչի հաշվով ամսական կազմում է 97.1ԱՄՆ դոլար), մինչդեռ 8 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության կամ ավելի քիչ քան 2 ԱՄՆ դոլարով (Հայաստանում ծայրահեղ աղքատության գիծը մեկ շնչի հաշվով կազմում է 57.2 ԱՄՆ դոլար)` համաձայն ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայության կողմից տպագրված Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2012թ. զեկույցի:

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները հանրակրթության հասանելիության հարցում բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած: Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը կամ 18%-ը բոլորովին դպրոց չի հաճախում: Գյուղական վայրերում ապրող և դպրոց չհաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների տոկոսն ավելի բարձր է-գյուղերում 4 հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկը կամ 23%-ը չի հաճախում դպրոց: Ավելին, դպրոց չհաճախող և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների 51%-ը և դպրոց չհաճախող և Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների 36%-ը հավատացած է, որ իրենց երեխաները չեն կարող դպրոց հաճախել:

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրենց ընտանիքներից բաժանվելու և հաստատությունում, ինչպես օրինակ մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում տեղավորվելու ռիսկը ավելի բարձր է, քան մյուս երեխաներինը: Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի ՙԽոսքը ներառման մասին է՚ զեկույցի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 6 երեխայից մեկը կամ 16%-ն ապրում կամ սովորում է մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում: Ավելին, հաշմանդամություն ունեցող աղջիկներին համեմատաբար ավելի հաճախ են տեղավորում մանկատանը, քան տղաներին և նրանց առավել քիչ են հաճախում:

Հաշմանդամութուն ունեցող երեխաները առավել քիչ հավանական է, որ ունենան ընկերներ և ավելի քիչ հավանական է, որ մասնակցեն համայնքային կյանքի միջոցառումներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ը ընդհանրապես ընկերներ չունեն և նրանց 33%-ը չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին:

Հաշմանդամություն ունեցող երեխաներին և իրենց ընտանիքներին մատուցվող ծառայությունների հսկայական պակաս կա: Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից չորսը կամ 81%-ը որևէ սոցիալական ծառայություն, բացի հաշմանդանդամության թոշակից չի ստանում:

Չնայած բոլոր խնդիրներին, Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, մասնավորապես կրթության ոլորտում: Այսօր 1700 հաշմանդամություն ունեցող երեխաներ սովորում են մոտ 100 ներառական դպրոցներում և այս ցուցանիշը կավելանա Կրթության մասին օրենքում համապատասխան փոփոխությունների ընդունմամբ, որոնք ներկայումս քննարկվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից: Կան նաև 4 ցերեկային խնամքի կենտրոններ, որոնք գործում են Հայաստանի Տավուշի մարզում, որոնք մասնագիտացված ծառայություններ են մատուցում մոտ 600 հաշմանդամություն ունեցող երեխաների: