Նախախորհրդարանն այսօր ժամը 19:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում: Քննարկվելու է Հայաստանում «նորգաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը»:
Այս մասին տեղեկանում ենք Նախախորհրդարանի պաշտոնական կայքից, որտեղ ներկայացված է նաև շարժման նախատեսած քայլերը՝«շարժման կառուցվածքային կայացում, զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորում և գործունեություն, զուգահեռաբար գործող կառավարման մարմինների լեգիտիմացում, գործող վարչախմբի անցնցում հեռացում և անցումային կառավարում և նոր որակի պետության ձևավորման գործընթացի ծավալում»:





